Ռումինիայի իշխանությունները որոշել են արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ
Ռումինիայի իշխանությունները որոշել են ապրիլի 17-ից արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռումինիայի ծովային վարչության մամուլի ծառայությանը։
Բացառություն կկատարվի, եթե նավը օգնության կարիք ունի և տեղակայվելու տարածք է փնտրում, անվտանգության նկատառումներից ելնելով նավահանգստում արտակարգ կանգ առնելու կամ կյանքեր փրկելու անհրաժեշտություն կա:
Դրանից բացի, սահմանափակումները չեն տարածվում այն նավերի վրա, որոնք ԵՄ են տեղափոխում գազ, նավթ և նավթամթերք, պղինձ, քիմիական և այլ ապրանքներ։
Կարծիքներ