Աֆղանստանում սպանվել է դիմադրության երկու հրամանատար
Աֆղանստանի դիմադրության ճակատի երկու հրամանատարներ զոհվել են «Թալիբան» շարժման զինյալների հետ բախումների ժամանակ՝ երկրի հյուսիսում, Բաղլան նահանգի Անդարաբի շրջանում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ բախումների ժամանակ սպանվել է նաև «Թալիբան» շարժման յոթ մարտիկ:
Օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների պաշտպանության ներքո, տեղի ունեցավ նրանց հետ համագործակցող արևմտյան քաղաքացիների և աֆղանցիների զանգվածային տարհանում: Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը:
Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ, ով արտաքին գործերի նախարարն էր Թալիբանի առաջին կառավարման օրոք և 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:
Կարծիքներ