Իրանի և ԵԱՏՄ-ի ապրանքաշրջանառությունն աճել է 40 տոկոսով. Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչ
Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամների միջև ապրանքաշրջանառությունը, որի արժեքը իրանական օրացուցային ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում (հաշվվում է մարտի 21-ից) կազմել է 2 մլրդ 483 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է արժեքի 40%-ով և ծավալի 12%-ով: Այս մասին հայտարարել է Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչ Ռուհոլլա Լաթիֆին, փոխանցում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ վերջին 6 ամիսների ընթացքում երկրի արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 14,5%-ով և արժեքի 41%-ով:
Լաթիֆին նշել է, որ արտահանման հիմնական ուղղությունները եղել են Ռուսաստանն (503773 տոննա՝ 270 մլն 394885 դոլար) ու Հայաստանը (412623 տոննա՝ 123 մլն 675202 դոլար): Նրանց հաջորդում են Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը:
Կարծիքներ