Շիրակի մարզի Հոռոմ համայնքում նոր լուսակետեր կավելանան
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կհամալրվի Շիրակի մարզի Հոռոմ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը:
32,6 մլն դրամ արժողությամբ ծրագրի 19,6 մլն դրամը, այսինքն 60 տոկոսը կտրամադրի պետությունը, 40 տոկոսը համայնքի ներդրումն է լինելու։ Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:
Այժմ համայնքի փողոցների 40 տոկոսն ունի լուսավորություն: Նոր անցկացվող ցանցը հնարավորություն կտա բնակչությանը գիշերային ժամերին առավել անվտանգ տեղաշարժվել։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի աշխատանքները կմեկնարկեն շուտով։
Կարծիքներ