Աբովյան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը․ կան տուժածներ

Աբովյան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը․ կան տուժածներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 15։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արզնու խճուղու վերջնամասում «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Ղ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բաժանարար հատվածում գտնվող արտաքին լուսավորման սյանը. ուղևոր Ա․ Ղ․-ն (ծնված 1996 թ․) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել շտապօգնության ավտոմեքենային։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են տարածքը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և մյուս ուղևոր Գ․ Ղ․-ին (ծնված 1998 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում