Աֆղանստանում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 13:23-ին (ՀՀ ժամանակով 17.23-ին), էպիկենտրոնը գտնվել է Ֆայզաբադ բնակավայրից 72 կիլոմետր դեպի հյուսիս՝ ավելի քան 44 հազար մարդ բնակչությամբ։
Ծառայությունից հայտնել են, որ օջախը եղել է 75 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ