Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել

Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա հրաբուխ է ժայթքել, որին նախորդել են մի շարք երկրաշարժեր։ Գրինդավիկ քաղաքից ավելի վաղ 4000 մարդ է տարհանվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկին հարող շրջանում հոկտեմբերի վերջից բարձրացել էր սեյսմիկ ակտիվության մակարդակը։ Օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ ժայթքումը տեղի է ունեցել Գրինդավիկ քաղաքից 4 կմ հեռավորության վրա․ սեյսմիկ ակտիվությունը շարժվում է քաղաքի ուղղությամբ։

Հրաբխի ճեղքի երկարությունը մոտավորապես 3,5 կմ է, իսկ լավան ժայթքում է 100-200 խորանարդ մետր/վայրկյան արագությամբ։

Հրաբուխը երևում է մայրաքաղաք Ռեյկյավիկից, որը գտնվում է Գրինդավիկից մոտ 42 կմ հեռավորության վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում