Հուլիսի 27-ի դրությամբ 4838 կազմակերպության գործունեություն է դադարեցվել, իրականացվել է 58549 ստուգում
Արտակարգ դրության պայմաններում պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 27-ի դրությամբ կայացվել է 4838 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Նույն ժամանակահատվածում իրականացվել է 58549 ստուգում, որից միայն 672-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներ են իրականացրել տեսչական բոլոր մարմինները: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությունը:
Կարծիքներ