Վրաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է գրեթե 3 հազար 300-ի
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 204-ով: Մահացել է ևս 15 մարդ:
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակման 262 հազար 228 դեպք: Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 736 մարդ է դուրս գրվել կլինիկաներից, իսկ համավարակի սկզբից մինչև այժմ բուժվել է 254 հազար 350 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, մահերի թիվը հասել է 3 հազար 298-ի:
Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք, առողջացել է 156 քաղաքացի, մահացել՝ 6-ը: Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 հազար 177 դեպք, որոնցից 159 հազար 876-ն` առողջացած, 3 հազար 123-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4395 պացիենտ:
Կարծիքներ