Հարավային Կորեայում թռչնագրիպի պատճառով նոյեմբերից ի վեր գրեթե 26 մլն թեւ ընտանի թռչուն Է ոչնչացվել

Հարավային Կորեայում թռչնագրիպի պատճառով նոյեմբերից ի վեր գրեթե 26 մլն թեւ ընտանի թռչուն Է ոչնչացվել

Կորեայի Հանրապետությունում H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 87 օջախ Է հայտնաբեարվել փետրվարի 8-ի առավոտվա դրությամբ: Այդ մասին հայտնել Է պարենի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ անասնաբույժները հետազոտում են վարակի եւս մեկ ենթադյալ օջախ Փոչհոն քաղաքի (Կյոնգիդոյի նահանգ) ֆերմայում, որտեղ 160 հազար հավ Է պահվում:

Կանխարգելիչ նպատակներով երկրում անցյալ տարվա նոյեմբերի վերջից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել Է գրեթե 26 միլիոն թեւ ընտանի թռչուն: Հակիթի մանրածախ գները վերջին շաբաթում 43,8 տոկոսով աճել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Նույն ժամանակամիջոցում հավի միսը թանկացել Է 15 տոկոսով, իսկ բադինը՝ 35 տոկոսով: Գների կայունացման համար մինչեւ հունիսի 30-ն ընկած շրջանում կառավարությունը վերացրել Է հավկիթի եւ թռնաբուծական արտադրանքի յոթ տեսակների ներմուծման սակագները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում