Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոյում կառնավալները հետաձգվել են միյչև ապրիլ
Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոյում սամբայի դպրոցների ավանդական կառնավալային շքերթները հետաձգվել են մինչև ապրիլ՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանը։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է երկրի երկու խոշորագույն մետրոպոլիայի քաղաքապետերի՝ Էդուարդո Պաիսի և Ռիկարդո Նունեսի համատեղ ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը մասնակցել են նաև սամբայի դպրոցների տեղական ասոցիացիաների ղեկավարները։ Ինչպես նշվում է, նոր տոնակատարությունները կհամընկնեն տեղի ազգային հերոս Տիրադենտեսի մահվան օրվա հետ, որը մեծարվում է ապրիլի 21-ին։ Ավելի վաղ Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլոյի պրեֆեկտուրաները հրաժարվել էին ավանդական փողոցային կառնավալային տոնակատարություններ անցկացնել։
Կարծիքներ