Ինդոնեզիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Ինդոնեզիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդվում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքում։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սուլավեսի նահանգի Մանադո քաղաքից 319 կմ հյուսիս-արևելք։
Ցունամիի վտանգի, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ