Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է «պարանոիդային մոլուցքի» մեջ
Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է «պարանոիդային մոլուցքի» մեջ այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատն արդյունաբերական քաղաքականության օրինագիծ է ընդունել, որի նպատակն է հակազդել Չինաստանի կողմից աճող տնտեսական սպառնալիքին:
Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի արտաքին գործերի կոմիտեն օրինագիծը որակել է որպես երկրի ներքին գործերին միջամտելու եւ նրան «տեխնոլոգիաների եւ տնտեսության մասնատվածության միջոցով զարգանալու օրինական իրավունքից» զրկելու փորձ:
«Օրինագիծը ցույց է տալիս, որ եսասիրության պարանոիդային մոլուցքը խեղաթյուրել է նորարարությունների եւ մրցակցության նախնական նպատակը», - հայտարարել է Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին գործերի կոմիտեն, հաղորդել է Սինհուա-ն:
Նշվում է, որ օրինագիծը ստեղծվել է «Սառը պատերազմի ժամանակվա մտածելակերպով եւ գաղափարական նախապաշարմունքներով»:
Օրինագիծը, որի հիմնական դրույթը վերաբերում է կիսահաղորդիչների պակասությանը, որն այս տարի դանդաղեցրել է ԱՄՆ-ում մեքենաների արտադրությունը, կօգնի ԱՄՆ արդյունաբերությանը բարձրացնել իր հզորությունները եւ բարելավել տեխնոլոգիաները: Օրինագիծն այժմ ուղարկվում է Ներկայացուցիչների պալատ:
«Սենատն այսօր կարեւոր քայլ կատարեց՝ ներդնելով անհրաժեշտ միջոցները նորարարությունների ոլորտում առաջատար համարվող ԱՄՆ-ի ժառանգության շարունակության համար» - հայտարարել է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն:
Ամերիկայի քաղաքական կուսակցությունները հաղթահարել են տարաձայնությունները` հետազոտությունների եւ նախագծումների մեջ ավելի քան 170 միլիարդ դոլար ներդնելու համար, ինչը սկսած հունվարից՝ Ջո Բայդենի նախագահությունից, Կոնգրեսի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է:
Ըստ Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերի՝ ԱՄՆ օրենքը նորարարությունների եւ մրցակցության մասին «սերնդից սերունդ» փոխանցվող ամենամեծ ներդրումն է հետազոտությունների եւ տեխնոլոգիական նորարարությունների մեջ:
Կարծիքներ