Microsoft-ը պատմել է Windows 10-ի ապագա թարմացումների առանձնահատկությունների մասին

Microsoft-ը պատմել է Windows 10-ի ապագա թարմացումների առանձնահատկությունների մասին

2021 թվականին Windows 10-ի առաջին թարմացումը մեծ փոփոխություններ չի պարունակի, հաղորդում է Windows Latest-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

Առաջին ափդեյթը կրում է 21H1 կոդային անվանումը: Այն հիմնված կլինի Windows 10-ի հոկտեմբերյան թարմացման վրա: Օգտատերերին դա կբերի մի շարք ուղղումներ, որոնք ուղղված են համակարգի կայունության եւ որոշ նոր գործառույթների ավելացմանը:

Թարմացման փաթեթը կզբաղեցնի մոտ 100 ՄԲ կոշտ դիսկի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Լուրջ նորարարությունը ծրագրվում է 21H2 թարմացման մեջ, որը հայտնի է ինչպես Sun Valley: Ակնկալվում է, որ այդ թարմացման հետ Windows 10-ը կստանա թարմացված ինտերֆեյս, առաջադրանքների նոր պանել եւ մի շարք այլ փոփոխություններ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում