Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը կկալանավորվի

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը կկալանավորվի

Թբիլիսիի քաղաքային դատարանը փոխել է Միացյալ ազգային շարժման (ՄԱԿ) նախագահ Նիկա Մելիայի խափանման միջոցը: Այսպիսով, դատավոր Նինո Չախնաշվիլին բավարարել է  Գլխավոր դատախազության հայցը:

Ավելի վաղ երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հրաժարվել էր վճարել գրավը, որը դատարանի կողմից ընտրվել էր որպես խափանման միջոց, իսկ խորհրդարանը, բավարարելով դատախազության միջնորդությունը, հանեց նրա պատգամավորական անձեռնմխելիությունը: Դատարանի այսօրվա որոշումից հետո Նիկա Մելիան պետք է կալանավորվի:

Այժմ քաղաքական գործիչը գտնվում է ՄԱԿ-ի գրասենյակում: Իրավապաշտպաններն ու ընդդիմադիրները նշում են, որ իրենք թույլ չեն տա կալանավորել: Վերջին գիշերը Մելիան անցկացրել է կուսակցության գրասենյակում:

Նախորդ տարվա վերջին ՄԱԿ-ի նախագահ դարձած Նիկա Մելիան մեղադրվում է 2019 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների խմբակային բռնության կազմակերպման, ղեկավարման և մասնակցության մեջ, որը հայտնի է նաև որպես Գավրիլովի գիշեր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում