ՄՕԿ-ը կչեղարկի գեղասահորդուհիների պարգևատրման արարողությունը, եթե Կամիլա Վալիևան մեդալ նվաճի

ՄՕԿ-ը կչեղարկի գեղասահորդուհիների պարգևատրման արարողությունը, եթե Կամիլա Վալիևան մեդալ նվաճի

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն հայտարարել է, որ գեղասահորդուհիների մրցաշարում մրցանակաբաշխությունը չի կայանա, եթե ռուս Կամիլա Վալիևան մեդալ նվաճի, փոխանցում է ТАСС-ը:

Ավելի վաղ ՄՕԿ-ը չեղարկել էր թիմային մրցաշարի մրցանակաբաշխությունը՝ Վալիևայի դրական դոպինգ թեստի հետ կապված իրավիճակի պատճառով։ Մարզուհին թեստը հանձնել էր դեկտեմբերին կայացած Ռուսաստանի առաջնության ժամանակ։

Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) արտագնա հանձնաժողովը Վալիևային թույլ է տվել մասնակցել անհատական ​​մրցաշարին: Չնայած դրան, դեկտեմբերին վերցված նմուշի հետաքննությունը կշարունակվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում