Ալեն Սիմոնյանը հրապարակել է տնտեսական աճի թվերը տարածաշրջանում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է Հարավային Կովկասի 3 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշները՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին:
Գրաֆիկից պարզ է դառնում, որ ամենամեծ աճն ապահովել է Հայաստանը՝ գրանցելով 11,4 տոկոս արդյունք:
«Պատկերացրեք, եթե նման լարված իրավիճակում կարողանում ենք այսպիսի տվյալներ գրանցել, ինչ թվեր կլինեին, եթե հիմա խաղաղություն լիներ մեր տարածաշրջանում»,-կից գրել է Սիմոնյանը:
Կարծիքներ