Դեկտեմբերի 25-ին և 26-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողությունը իրականացրել են հանրապետության 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում
Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 25-ին և 26-ին, կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները իրականացրել են հանրապետության 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Կարծիքներ