Թո՛ղ հայ ազգը այլևս ոչ մի արհավիրք չտեսնի. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ծաղիկներ է խոնարհել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
«Սա նաև առիթ է ևս մեկ անգամ մտածելու մեր ապրած արհավիրքների ու առկա մարտահրավերների մասին: Ինչպես կարող ենք մեր մեջքն ուղղել և դեպի ապագան նայել՝ սա է օրվա հրամայականն ու մեր համընդհանուր ջանքերի նպատակակետը:
Խոնարհումս բոլոր զոհերի հիշատակին. թո՛ղ հայ ազգը այլևս ոչ մի արհավիրք չտեսնի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը:
Կարծիքներ