Այաքսի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ռեալ

Ամստերդամի «Այաքսի» վինգեր Ռայան Գրավենբերխը կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ինչպես տեղեկացնում է DefensaCentral-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբն» արդեն աշխատանքներ է տանում՝ գործարքը վերջնականապես ձևակերպելու համար։ «Սերուցքայինների» ղեկավարները հասցրել են կապնվել հոլանդացու գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Գրավենբերխն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։
Կարծիքներ