«Նավթոգազը» ռուսական գազին այլընտրանք չի գտել

«Նավթոգազը» ռուսական գազին այլընտրանք չի գտել

 Ուկրաինան դեռ չի կարողանում ապահովել գազի մատակարարումը այլընտրանքային աղբյուրներից, Риа новисти-ի հաղորդմամբ՝ РБК-Украина -ին տված հարցազրույցում ասել է «Նավթոգազ» -ի ղեկավար Յուրի Վիտրենկոն։

«Ֆիզիկապես, հեղուկ բնական գազով նավերը չեն կարող մուտք գործել Ուկրաինա: Եվ նույնիսկ Լեհաստանի տերմինալից, վերագազիացված LNG-ը ֆիզիկապես չի կարող խողովակների միջոցով մտնել Ուկրաինա», - խոստովանել է Վիտրենկոն:
Նրա խոսքով, դրա համար Լեհաստանի տարածքում անհրաժեշտ է արդիականացնել գազատարի համակարգը։ 

«Դա ժամանակ և ներդրումներ է պահանջում Վարշավայից, որը դեռևս դա չի արել, քանի որ այդ նպատակների համար Եվրոպայից գումար է սպասում»,- հավելել է Naftogaz-ի ղեկավարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում