Լուսինե Խառատյանը նշանակվել է ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն

Լուսինե Խառատյանը նշանակվել է ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն

ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն է նշանակվել Լուսինե Խառատյանը։

Այս մասին հայտնում են մայր բուհի լրատվական ծառայությունից:

Լ. Խառատյանը 1999թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 2000թ. ուսանել է Կահիրեի դեմոգրաֆիական կենտրոնում, 2002-2004թթ.՝ ԱՄՆ Մինեսոտայի համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

2012-2018թթ. ղեկավարել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: Աշխատել է նշանավոր մի շարք կազմակերպություններում։

Եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս։ 2018թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում