Ղրիմի և Հայաստանի միջև նոր զբոսաշրջային երթուղի կբացվի՝ պատմական ու ճանաչողական վայրերով
Նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել Ղրիմի և Հայաստանի միջև: Այս մասին ասել է հանրապետության փոխվարչապետ, Ղրիմի ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։
«Արդեն հինգ համաձայնագիր է ստորագրվել զբոսաշրջության և առողջարանների ոլորտում, շատ հետաքրքիր առաջարկներ կան հայկական ընկերություններից այնպիսի զբոսաշրջային ճանապարհի վերաբերյալ, ինչպիսին է Մետաքսի ճանապարհը՝ Հայաստան-Ղրիմ ուղին»,- պարզաբանել է Կիվիկոն:
Փոխվարչապետը նշել է, որ երթուղին կարող է հետաքրքիր դառնալ ճանաչողական և պատմական տեսանկյունից. թերակղզին եղել է Մետաքսի ճանապարհի մի մասը, և նրա տարածքում պահպանվել են այն օբյեկտները, որոնք կարելի է այցելել։
«Մենք կքննարկենք այս հարցը»,- հավելել է նա։
Կիվիկոյի խոսքով՝ Ղրիմում կան բազմաթիվ պատմական վայրեր, որոնք կհետաքրքրեն հատկապես Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներին։
Կարծիքներ