Հայտնի է, թե որ ընկերությունն է Հայաստան տեղափոխել 1 տոննա թմրամիջոցը և ում է այն պատկանում
Ինչպես այսօր արդեն հաղորդեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց է տեղափոխվել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն Եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
MediaNews-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով չնայած Ազգային անվտանգության ծառայությունը թեև այսօր է հայտնել Հայաստան ներկրված 1 տոննա թմրամիջոցների մասին, սակայն դեռևս մայիսի 13-ին իրականացրած գործողությունների արդյունքում է հայտնաբերել այն։
Մեզ նաև բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել 1 տոննա թմրամիջոց Հայաստան տեղափոխած մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության մասին, գրում է կայքը։
MediaNews-ի տեղեկություններով 1 տոննա թմրամիջոցը Հայաստան տեղափոխել է Մրգենի ՍՊԸ ընկերությունը, որը պատկանում է հանրությանը հայտնի Բանանի Միհրանին՝ Միհրան Պողոսյանին։
Կարծիքներ