Հայտնի են դարձել Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեի միջակյալ արդյունքները

Հայտնի են դարձել Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեի միջակյալ արդյունքները

Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեում քվեարկության նախնական արդյունքները ցույց են տալիս Ֆրանսիայից տարածքի անջատման հակառակորդների աննշան գերակշռությունը: Այդ մասին  հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի այդ անդրծովյան տարածքի կառավարությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվումից հետո Ֆրանսիայից անջատման դեմ Է արտահայտվել քվեարկողների 53,3 տոկոսը: 2018 թվականին Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայից անջատման դեմ Էր քվեարկել հանրաքվեի մասնակիցների 56,7 տոկոսը:

Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի կողմից գաղութացվել Է 1853 թվականին: Այսօրվա դրությամբ այդ անդրծովյան ինքնավարությունը Խաղաղ օվկիանոսի հարավ - արեւմտյան մասում՝ Մելանեզիայում, ունի հատուկ վարչա-տարածքային կարգավիճակ հանրապետության կազմում:

Երկար տարիներ այնտեղ պահպանվում են ազգամիջյան լարվածությունը, լուրջ սոցիալական եւ տնտեսական դժվարությունները, որոնց ֆոնին ավանդաբար ուժեղ են մնում անջատական տրամադրությունները: Ըստ 1998 թվականին ստորագրված համաձայնագրի՝ նոր պարտության դեպքում անկախության կողմնակիցները կարող են եւս մեկ հանրաքվե կազմակերպել 2022 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում