ՀՀ ԱԺ նախագահին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։

«Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետևողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես նաև հաստատապես համոզված եմ, որ միջխորհրդարանական հարաբերությունների դրական դինամիկան անգնահատելի ներդրում կունենա Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման գործում` ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն և բարեկեցություն»,- նշված է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում