Պատմության հետագծով
1993 թ. հունիսի 12-ին զոհվել է Մոնթե Մելքոնյանը՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի եւ Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից:
-1992 թ. հունիսի 12-ին զոհվել է Յուրի Պողոսյանը՝ հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի, զրահամեքենայի հրամանատար։ Հայաստանի ազգային հերոս։ Զոհվել է 1992 թ. հունիսի 12-ին Արցախի Նախիջեւանիկ գյուղի պաշտպանության ժամանակ։
-1990 թ. հունիսի 12-ին Ռուսաստանի անկախության օրն է:
-1969 թ. հունիսի 12-ին Երեւանում տեղի ունեցավ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:
-1897 թ. հունիսի 12-ին Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստացավ արտոնագիր:
-1903 թ. հունիսի 12-ին ցարական Ռուսաստանն ընդունեց օրենք, համաձայն որի՝ պետք է բռնագրավվեր հայկական եկեղեցու գույքը:
-1920 թ. հունիսի 12-ին տեղի ունեցավ Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը: Պանամայում գտնվող 82 կմ երկարությամբ արհեստական ջրանցք, որն իրար է կապում Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսները։ Ջրանցքն անցնում է Պանամայի նեղուցով եւ ծովային առեւտրի կարեւորագույն կապող օղակ է։ Գատուն լճի ծայրերին առկա են ամբարտակներ, որոնք նավերը ծովի մակարդակից 26 մ բարձրացնելու, իսկ հետո իջեցնելու համար են ծառայում։ Տարեկան երթեւեկությունը, որը 1914 թ. ջրանցքի բացման ժամանակ շուրջ 1000 նավ էր, 2008 թ. հասել է 14.702-ի։ Մինչեւ 2012 թ. ջրանցքով անցել է ավելի քան 815.000 նավ: Պանամայի ջրանցքն անցնելու համար անհրաժեշտ է 11.38 ժամ:
Ա. Հ.
Կարծիքներ