Սիլվա Հակոբյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելուն և իր հասցեին հնչող քննադատություններին
Սիլվա Հակոբյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելուն և իր հասցեին հնչող քննադատություններին:
«Ֆեյսբուք»-ի իր էջում երգչուհին գրել է.
«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում են իմ հասցեի շուրջ, բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը, որոշեցի, այնուամենայնիվ, արձանգանքել:
Այո, ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ անվճար, երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և՛ հուզական, և՛ հայրենասիրական, ինչպես նաև՝ ուրախ երգեր:
Ու նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց՝ առանց այդ էլ տառապալից դեմքերին: Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում, որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել:
Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը:
Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել՝ ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:
Կարծիքներ