ՌԴ ՊՆ-ն օրվա ընթացքում ԼՂ-ում հրադադարի խախտումներ չի արձանագրել

ՌԴ ՊՆ-ն օրվա ընթացքում ԼՂ-ում հրադադարի խախտումներ չի արձանագրել

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԼՂ հակամարտությունում ռուս խաղաղապահների գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։

«Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում  և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում որևէ խախտում չի արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում