Շոլցը խոստացել է հապճեպ քայլեր չձեռնարկել Կիևին ապագա զենքի մատակարարումների հարցում

Շոլցը խոստացել է հապճեպ քայլեր չձեռնարկել Կիևին ապագա զենքի մատակարարումների հարցում

Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ Գերմանիայի բոլոր որոշումները մանրակրկիտ կշռադատվելու են, հապճեպ քայլեր չեն լինելու: Այս մասին, ինչպես գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ Passauer Neue Presse թերթում հրապարակված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

ԳԴՀ-ի կողմից Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր գումարը` մարդասիրական, ֆինանսական և ռազմական, վերջին մեկուկես տարվա ընթացքում կազմել է մոտ 20 միլիարդ եվրո, ի թիվս այլ բաների, Բեռլինը Կիևի իշխանություններին մատակարարել է հակաօդային պաշտպանության համակարգեր և մարտական ​​տանկեր: Այժմ Ուկրաինան ցանկանում է ձեռք բերել Taurus հրթիռներ, սակայն Գերմանիայի իշխանությունները չեն շտապում որոշում կայացնել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում