Զելենսկի. ավելի քան 20 երկիր միացել է G7-ի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հռչակագրին

Զելենսկի. ավելի քան 20 երկիր միացել է G7-ի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հռչակագրին

Ավելի քան 20 պետություն միացել է Յոթնյակի (G7) երկրների՝ Կիևի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների մասին հռչակագրին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, G7-ի երկարաժամկետ երաշխիքների մասին հռչակագրին միացել են 13 երկրներ՝ Բելգիա, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Չեխիա և Շվեդիա։ Այնուհետեւ հռչակագրին միացել է Հունաստանը։ Ավելի ուշ Կիեւը հայտարարեց, որ Աթենքի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել երկկողմ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Զելենսկին հայտարարել է նաև Պորտուգալիայի հետ նման փաստաթղթի վրա աշխատանք սկսելու պատրաստակամության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում