Շիրակի մարզում քննական օրն անցել է հանգիստ

Շիրակի մարզում քննական օրն անցել է հանգիստ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուների հետ այսօր այցելել է մարզում ստեղծված քննական կենտրոններ՝ ծանոթանալու միասնական քննությունների ընթացքինՄարզպետը  հանդիպել է քննական գործընթացի կազմակերպիչների հետ, խոսել քննության ընթացքի ու կազմակերպչական աշխատանքների մասին՝ կարևորելով համավարակի պայմաններում հակահամաճարակային կանոնների խիստ պահպանումը:

Շիրակի մարզպետարանի  կրթության, մշակույթի և սպորտի  վարչության պետ Հրայր Կարապետյանը  freenews.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց  շրջայցի  ընթացքում քննական կենտրոններում ոչ մի թերություններ չեն արձանագրվել, առավել ևս տեխնիկական, միակ խնդիրը եղել է բացակայությունները, երեք քննական կենտրոնը միասին վերցրած 10 աշակերտ։

Հարցին թե քննական կենտրոններում լիարժեք պահպանվում են պարետի ցուցումները Հրայր Կարապետյանը պատասխանեց

Այո պահպանվում են, դիմորդները, մինչ քննական սենյակ մտնելը ջերմաչափվել են, ախտահանել ձեռքերը, ջերմող երեխաներ չեն եղել։

 Ըստ Հրայր կարապետյանի նախորդ տարիների հետ համեմատած այս տարի դիմորդների թվի պակաս չի եղել,  շրջանավարտների  50-60 % դիմել է բուհեր ընդունվելու համար, այսինքն ունենք այնքան դիմորդ ինչքան  նախորդ տարիներին։

Ի դեպ, նշենք, որ   Շիրակի մարզում ձևավորվել են երեք քննական կենտրոններ՝ Գյումրու թիվ 10, 11 և 21 դպրոցներում: Այսօր աշակերտները միասնական քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից: Երեք քննական կենտրոններում մաթեմատիկայի դիմորդների թիվը  եղել է  410։

Հաջորդ քննական օրը հուլիսի 8-ն է, դիմորդները քննություն կհանձնեն հայոց լեզու (148 դիմորդ), կենսաբանություն (50 դիմորդ), ֆիզիկա (11 դիմորդ) առարկաներից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում