Ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան
ԼՂՀ-ն լուծարելու՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում։
«Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը ԼՂՀ-ն լուծարելու մասին անօրինական է և ոչ իրավաչափ.
1. Ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը։
2. Այդ հրամանագիրը ստորագրվել է ադրբեջանական կոշտ ագրեսիայի և ուժի սպառնալիքի արդյունքում։
Այն անվավեր է»,-գրել է Բեգլարյանը:
Կարծիքներ