Բոլոր խնդիրների հիմքում Թուրքիան է. Հունաստանի ԱԳնախարար

Բոլոր խնդիրների հիմքում Թուրքիան է. Հունաստանի ԱԳնախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը այսօր հայտարարել է, որ «Թուրքիան գործում է որպես տարածաշրջանում խաղաղություն և կայունություն խախտող»:

Այսօր Լյուքսեմբուրգում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո, Նիկոս Դենդիասը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Այսօր ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ Հունաստանի մայրցամաքային շելֆում Թուրքիայի նոր ապօրինի գործողությունների մասին: Ես նաև բացատրեցի ակնհայտը: Տարածաշրջանի բոլոր խնդրահարույց իրավիճակները՝ Լեռնային Ղարաբաղը, Սիրիան, Իրաքը, Լիբիան, Կիպրոսը, Արևելյան Միջերկրածովը, մեկ ընդհանուր բան ունեն: Այդ ընդհանուր հայտարարը Թուրքիան է:

«Թուրքիան գործում է որպես տարածաշրջանում խաղաղություն և կայունություն խախտող, հակառակ միջազգային իրավունքին, հակառակ Եվրոպայի խորհրդի բոլոր եզրակացություններին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում