Բուժում ստացող զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջական վիճակներում դրական դինամիկա կա․ Ավանեսյան

Բուժում ստացող զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջական վիճակներում դրական դինամիկա կա․ Ավանեսյան

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորումներ ստացած և տարբեր բուժհաստատություններում բուժում ստացածողներից շատերն ապաքինվել և դուրս են գրվել։ Նրանց մեջ կան և քաղաքացիական անձինք, և զինծառայողներ։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Դեռևս հիվանդանոցային բուժում ստացող զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջական վիճակներում, ըստ նախարարի, դրական դինամիկա կա։

Քաղաքացիական մեկ անձի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։

«Բժիշկներն ամեն ինչ անում են դրական ելքի համար»,-ասաց նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում