Կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ՀԿ-ներ
![Կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ՀԿ-ներ](https://freenews.am/uploads/images/image_750x_61fd3e9e6b1fb.jpg)
ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ:
Այս մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական էջը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022թ. փետրվարի 25-ը ներկայացնել իրենց հայտերը՝ ըստ ներկայացված ձևաչափի:
Կարծիքներ