Արդյո՞ք ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր. պատգամավորը՝ փոխնախարարին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Հայաստանն արդեն պահուստային ֆոնդից է միջոցներ օգտագործում, և շուտով ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զեկուցող Արմեն Հայրապետյանին խնդրեց անդրադառնալ վերոհիշյալ քննադատություններին, հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ ազգային անվտանգության խնդիր չեն տեսնում:
«Եթե որևէ ռիսկ տեսնենք, բնականաբար, քայլեր կանենք այդ ուղղությամբ: Եթե նկատի ունեք ֆինանսական, ֆիսկալ անկայունության, բյուջետային ռեսուրսների անբավարարության առումով խնդիրը, ես նման խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա:
Կարծիքներ