Սերգեյ Բեզռուկովը վարակվել Է կորոնավիրուսով

Սերգեյ Բեզռուկովը վարակվել Է կորոնավիրուսով

 

Դերասան Սերգեյ Բեզռուկովը վարակվել Է կորոնավիրուսով: Հոկտեմբերի 20-ին այդ մասին նա հայտնել Է իր Instagram-ում: «Ահա եւս Էլ քովիդ ձեռք բերեցի, ազդեցին չափից ավելի ծանրաբեռնությունները, երեւում Է, իմունիտետը փոքր-ինչ տեղի տվեց»,- ասված Է հաղորդագրության մեջ: Դերասանը ճշտել Է, որ իրավիճակը վերահսկելի Է: «Ներկայացումները կհետաձգենք այլ օրերի»,- հավելել Է Բեզռուկովը: Սերգեյ Բեզռուովը ռուսաստանցի դերասան Է, ՌԴ ժողովրդական արտիստ (2008): Օլեգ Տաբակովի ղեկավարած՝ Մոսկվայի թատրոն-ստուդիայի (1994 – 2013) դերասան, Մոսկվայի նահանգական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2014 թվականից): Նկարահանվել Է «Բրիգադ» սերիալում, «Եսենին», «Վարպետը եւ Մարգարիտան», «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ եմ» եւ այլ ֆիլմերում: ՌԴ-ի Պետական մրցանակի դափնեկիր Է (1997), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում