Իսրայելի կենտրոնում 1100 տարվա ոսկյա մետաղադրամներ են հայտնաբերվել
Երիտասարդ հնագետները պատահաբար գտել են արժեքավոր ոսկյա մետաղադրամներ, որոնք սովորաբար հազվադեպ են նման մեծ քանակությամբ լինում, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:
Իսրայելի հենց կենտրոնում, անսպասելիորեն գտնվել են 750-1258 թթ․ Աբբասիդների՝ արաբական խալիֆաների դինաստիայի դարաշրջանի 1100 տարվա ոսկյա մետաղադրամներ: 999 նմուշի ոսկուց պատրաստված մետաղադրամները, որոնք ամենամաքուրն են համարվում, գտնվել են կավե անոթի մեջ: Մետաղադրամների զանգվածը 845 գրամ է՝ դրամի համարժեքով, երբ դրանք ձուլել են, այդ քանակը բավարարել է քաղաքի կենտրոնում շքեղ տուն գնելու համար:
Հնագետները դեռ չեն կարող ասել, թե ում են պատկանում մետաղադրամները, եւ ինչու ոչ ոք դրանց հետեւից չի վերադարձել: «1100 տարի առաջ այս գանձը թաղած մարդը հավանաբար ցանկացել է ավելի ուշ գտնել այն եւ նույնիսկ անոթը մեխով ամրացրել է, որպեսզի այն տեղից չշարժվի,- եզրակացրել են գիտնականները,- Նման մեծ քանակի ոսկյա մետաղադրամներ չափազանց հազվադեպ են պատահում: Մենք դրանք գրեթե երբեք չենք գտնում հնագիտական պեղումների ժամանակ, հաշվի առնելով, որ ոսկին միշտ էլ եղել է չափազանց արժեքավոր, վերաձուլվել է եւ կրկին օգտագործվել, փոխանցվել սերնդեսերունդ»:
Կարծիքներ