Վայքի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել
Օգոստոսի 18-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները, Վայոց ձորի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների հետ, համատեղ միջոցառումներով անասնագողության դեպք բացահատեցին:
Ժամը 22.30-ի սահմաններում իրավապահները Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Վայքի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 21-ամյա մի բնակչի: Զննությամբ մեքենայի թափքում մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն հայտնաբերվեց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ 21-ամյա երիտասարդը օգոստոսի 17-ին ցլիկը գողացել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արարատի բաժին:
Քննությունը շարունակվում է:
Կարծիքներ