95 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին

95 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին

Կովկասի բնության հիմնադրամը 95 հազար 500 եվրո է տրամադրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկին: Դա այս տարվա առաջին գումարային փոխանցումն է՝ տեղեկացնում են հիմնադրամից: 

Բնության հատուկ պահպանվող տարածքին հատկացված գումարն անհրաժեշտ է կառույցի արդյունավետ գործունեությանն ուղղված ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար։

Հիմնադրամի հաղորդագրությունում նշված է, որ առաջին գումարային օժանդակություն է հատկացվել նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (142 հազար 500 եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (34 հազար եվրո)։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում