Դոնբասում կռիվները վճռորոշ կլինեն. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան չի զիջի իր արևելյան տարածքները Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար։
Ուկրաինայի բանակը Դոնբասում կռվելու է Ռուսաստանի հետ, և զորքերի այս բախումը վճռորոշ է լինելու պատերազմում. ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ չի կարելի վստահ լինել, որ Ռուսաստանը չի վերսկսի իր հարձակումը Կիևի դեմ, եթե նրան հաջողվի վերահսկողության տակ առնել Դոնբասի տարածքը։ «Գլխավորը՝ մենք չենք կարող զիջել մեր տարածքները, բայց պետք է ինչ-որ երկխոսություն գտնել։ Եթե խոսելու հնարավորություն լինի, կխոսենք։ Հաջող բանակցությունների հնարավորություններն ամեն օր նվազում են: Մտածեք Բուխայի, Վոլնովախայի, Բորոդյանկայի, Մարիուպոլի մասին։
Գալիս է մի պահ, երբ մեր հասարակությունը չի ուզում խոսել։ Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է. տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Բուչայում. նրանք պարզապես գնդակահարել են մարդկանց փողոցներում։ Ես այլևս չեմ վստահում աշխարհին, չեմ վստահում խոսքերին։ Միակ հավատը հավատն է մեր, մեր ժողովրդի և զինված ուժերի նկատմամբ։ Ռուսաստանի հետ կարող ենք 10 տարի կռվել», - ասել է Զելենսկին:
Կարծիքներ