Երևանում վրաերթի է ենթարկվել 15-ամյա աղջիկ

Երևանում վրաերթի է ենթարկվել 15-ամյա աղջիկ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Հարություն Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոց, Բաղրամյան և Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 15-ամյա Նունե Մ․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ վիրավորին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։  Դեպքի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում