Մեխիկո քաղաքում տեղի է ունեցել ամենամեծ բողոքի ցույցը Մեքսիկայի նախագահի դեմ
Հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Մեխիկոյի քաղաքի կենտրոնում` բողոքելու Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի դեմ, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ սա ամենամեծ բողոքի ակցիան էր Մեքսիկայի նախագահի դեմ` երկրի ղեկավար ընտրվելուց հետո վերջին երկու տարվա ընթացքում: Բազմաթիվ ցուցարարներ բարձրացրել էին Մեքսիկայի դրոշները եւ վանկարկում էին «Լոպես, հեռացիր»:
Չնայած նախագահի վարկանիշը դեռ բարձր է, շատ մեքսիկացիներ հիասթափված են Օբրադորի աշխատանքից տնտեսական եւ անվտանգության ոլորտներում, ինչպես նաեւ` իր կողմնակիցների եւ քննադատների միջեւ քաղաքական դեբատները բեւեռացնելու նրա սովորությունից:
Աջակիցները եւ ընդդիմությունը հայտնում են բողոքի ցույցերի մասնակիցների տարբեր թվերի մասին: Մեխիկոյի քաղաքային իշխանությունները հայտնել են, որ բողոքի ցույցին մասնակցել է 8000 մարդ, իսկ ընդդիմության առաջնորդները, ովքեր կազմակերպել են բողոքի ցույցը եւ բազմիցս կոչ են արել նախագահին հրաժարական տալ, հայտնում են, որ ցույցին մասնակցել է ավելի քան 150.000 մարդ:
Կարծիքներ