Ջորջ Քլունին հիվանդանոցում Էր հայտնվել ֆիլմի նկարահանումների համար կարճ ժամանակում նիհարելու պատճառով
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին հիվանդանոցում Էր հայտնել «Կեսգիշերային երկինք» ֆիլմի նկարահանումների համար կարճ ժամանակում նիհարելու պատճառով, կինոնկար, որի ռեժիսորն ինքն Է: Այդ մասին հաղորդել Է Mirror թերթը: Ինչպես հաղորդում Է հրատարակությունը, իր ֆիլմի վրա աշխատանքն սկսելուց առաջ չորս օրում Քլունին հոսպիտալացվել Է որովայնի շրջանում սաստիկ ցավերի պատճառով:
Բժիշկները դերասանի մոտ ախտորոշել են ենթաստամոքսային գեղձի բորբոքում, եւ նա հարկադրված եղել մի քանի օր հիվանդանոցում անցկացնել: «Ես կարծում եմ, որ չափազանց շատ եմ ջանացել քաշ գցել եւ, հնարավոր Է, հոգ չեմ տարել իմ մասին»,-հայտարարել Է դերասանը: Նրա կարծիքով, իր սննդակարգը կարող Էր նպաստել հիվանդությանը: Հրատարակության տվյալներով, 59-ամյա Քլունին նիհարել Էր գրեթե 13 կիլոգրամով՝ քաղցկեղով հիվանդ աստղագետին մարմնավորելու համար, որը ողջ Էր մնացել գլոբալ աղետից հետո: Քլունին, որը նկարահանվել Է եւս մի քանի կինոնկարներում, հայտարարել Է, որ «Կեսգիշերային երկինք» ֆիլմն իր համար այսօրվա դրությամբ ամենամեծ նախագիծն Է, եւ հարկավոր Է, որ ինքը գերազանց վիճակում լինի աշխատանքը մինչեւ վերջ իրականացնելու համար:
«Մի քանի շաբաթ Է պահանջվել, որպեսզի ապաքինվի, եւ ռեժիսորի համար դա դյուրին բան չԷր, քանի որ Էներգիա Էր հարկավոր»,-նշել Է դերասանը: Ինչպես նշում Է հրատարակությունը, բացի նկարահանումների համար նիհարելուց, ֆիլմում դերասանը նաեւ հարկադրված Է եղել դադարեցնել սափրվելը, ինչի պատճառով նրա կինը՝ փաստաբան Ամալ Քլունին, ցնծության մեջ չԷր: «Դեմքիս աճել Էր երկար այլանդակ մորուք, որդուս այն դուր Էր գալիս, որովհետեւ այն իր մեջ թաքցնում Էր ամեն բան… Բայց իմ կինը եւ դուստրը երջանիկ Էին, երբ այն (մորուքը) չկար, քանի որ դժվար Էր դեմք գտնել այդ անկարգության ներքո»,-հայտարարել Է Քլունին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ