Իսրայելի պատվիրակությունը կմասնակցի Գազայի հատվածի շուրջ բանակցություններին․ Նեթանյահու

Իսրայելի պատվիրակությունը կմասնակցի Գազայի հատվածի շուրջ բանակցություններին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է իսրայելական պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։

Այս մասին հայտնել են Իսրայելի կառավարության գրասենյակից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Իսրայելի պատվիրակության վաղը Դոհա մեկնելը և բանակցություններ վարելու մանդատը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն կոչ են արել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում