Արարատի մարզում վթարային ջրանջատումներ կլինեն

Արարատի մարզում վթարային ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվելու են վթարավերացման աշխատանքներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում