Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տրինիդադի և Տոբագոյի հետ

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տրինիդադի և Տոբագոյի հետ

Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրել են երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։

Ստորագրման արարողությանը նախորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ շրջանակներում առկա համագործակցության առավել խորացմանը։

Դեսպան Մարգարյանը շնորհավորել է Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցչին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջիկա 78-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ վերջինիս մաղթելով հաջողություն նախագահության ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում