Ստեփանակերտում ակցիա է կազմակերպվել` ի երախտագիտություն Ֆրանսիայի
Օգոստոսի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի խումբ արցախցիների կողմից ակցիա է կազմակերպվել ի երախտագիտություն Ֆրանսիայի կողմից ցուցաբերված օգնության։
Ակցիան այնուհետեւ շարունակվել է Ազատամարտիկների պուրակում տեղադրված Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակի մոտ, որտեղից մասնակիցները ֆրանսերենով շնորհակալական խոսք են հղել Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ դեպի Արցախ առաքված հումանիտար օգնության և աջակցության համար։
Կարծիքներ