Կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունի աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը. ԱՀԿ ներկայացուցիչ
Օգոստոսի սկզբի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով է վարակվել աշխարհի բնակչության 10%-ից պակասը: Այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերխեն հայտարարել է ԱՀԿ ճեպազրույցի ընթացքում։
Նրա խոսքով՝ հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ բնակչության 10 տոկոսից պակասը կորոնավիրուսի դեմ հակամարմին ունի, այսինքն՝ վարակված է եղել։
Այսպիսով՝ հավաքական իմունիտետ ունենալուն Երկիր մոլորակի բնակիչներին դեռ շատ կա։
ԱՀԿ ներկայացուցիչը հավելել է, որ վարակման ամենամեծ ռիսկի առաջ կանգնած են առողջապահության ոլորտի աշխատակիցները, և այդ պատճառով էլ նրանց շրջանում վարակակիրների ցուցանիշը բարձր է։
Կարծիքներ